ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Կենսաթոշակային նոր համակարգի ներդրում` զրոյական վստահության պայմաններում

Կենսաթոշակային նոր համակարգի ներդրում` զրոյական վստահության պայմաններում
24.01.2014 | 14:07

2014 թ. հունվարի 1-ից 40 տարին բոլորող ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն իրենց կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, ովքեր էլ պետք է կառավարեն աշխատող քաղաքացիների պարտադիր մուծած գումարները: Հայաստանում գրանցված է 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված շուրջ 270 հազար աշխատող: Գոնե մեր շրջապատում անցկացված հարցումները չհայտնաբերեցին գեթ մեկ աշխատողի, ով ընտրել է իր կառավարչին ու ֆոնդերը: Վերջիններս ընտրությունը կթողնեն ավտոմատ համակարգին:
Յուրաքանչյուր կառավարիչ առաջարկում է 3 ֆոնդ` կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված: Եթե քաղաքացին չի ընտրում իր կառավարչին, ապա ծրագիրն ինքն ավտոմատ կերպով ընտրում է կառավարիչներից մեկին:
Իսկ ովքե՞ր են կառավարիչները: Դրանք երկուսն են. առաջինի հիմնադիրներն են ավստրիական C-QUADRAT Investment AG և գերմանական Talanx Asset Management GmbH ընկերությունները, երկրորդ կառավարչի հիմնադիրն է Amundi Society General և Credit Agricole համատեղ ձեռնարկությունը:
Գրեթե 10 տարի քննարկվում է կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու հարցը: Կուտակային կենսաթոշակային համակարգի կամավոր սկզբունքը չգործեց, փոխարենը հասարակության մեջ սկիզբ առան ժողովրդագրական խնդիրներ` բնակչության ծերացում, ծնելության նվազում, արտագաղթ և այլն, որոնք հանգեցրին պարտադիր բաղադրիչի կիրառմանը: Հայաստանում այսօր կա շուրջ 500 հազար թոշակառու, և մեկ թոշակառուին բաժին է հասնում մեկ աշխատող: Ստացվում է, որ աշխատող քաղաքացիները չեն կարող կրել թոշակառուներին պահելու բեռը, ուստի փորձ է արվում լուծումներ գտնել: Որոշ երկրներում նման պարագայում բարձրացնում են հարկային բեռը կամ հետաձգում են կենսաթոշակային տարիքը, ինչպես, օրինակ, Գերմանիայում. կենսաթոշակային տարիքն այստեղ 67-ն է: Ամեն երկիր խնդիրը լուծելու համար հանրային կոնսենսուսի միջոցով իրեն հարմար լուծումներ է գտնում: Հայաստանում, փաստորեն, դա պարտադիր կուտակային համակարգի ներդրումն է: Հարցն այն է, որ կրթաթոշակային համակարգի և ընդհանրապես երկրի նկատմամբ վստահություն գոյություն չունի, ինչը դառնում է բազում դժգոհությունների առարկա: Բացի այդ, քաղաքացիները չունեն համապատասխան ֆինանսական գրագիտություն, որպեսզի գլուխ հանեն բավականին խրթին համակարգից: Հանրության իրազեկման հարցը նույնպես բաց է:
Գործում է 114 թեժ գիծը (մարզերի համար` 0 8000 114), և զանգահարելով` օպերատորից տեղեկացանք, որ թեժ գծին դիմողները բավականին շատ են: Զանգում են թե՛ գործատուները, թե՛ քաղաքացիները: Հիմնականում հետաքրքրվում են կառավարիչներից, ֆոնդերի ընտրությունից, հարցնում, թե ինչ դերակատարություն կարող է ունենալ անձն իր կուտակային ակտիվների կառավարման գործում և այլն: Օպերատորը նաև վստահեցրեց, որ իրենք միայն պատասխանում են հետաքրքրող հարցերին և իրավունք չունեն ուղղորդելու քաղաքացիներին: Թեժ գծին զանգահարած բազմաթիվ քաղաքացիներ էլ պնդում են, որ շատ հարցեր, այնուամենայնիվ, մնում են չճշտված: Իրականում աշխատավարձի ոչ թե 5 տոկոսն է պահվում, այլ 6 տոկոսից ավելին, դեռևս ոչ ոք չգիտե, թե, ասենք, մի 30 տարի անց որքան է կազմելու իր կենսաթոշակը, որքանով են ապահովագրված կենսաթոշակային կուտակումները, որոնք են երաշխիքները, թե դրանք չեն փոշիանա: Եվ եթե անգամ այդ երաշխիքները փաստաթղթային տեսք ունեն, ապա միևնույն է, դրանց ոչ ոք չի հավատում:
Նշենք, որ կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ կարելի է ընտրել «Իմ հաշիվը» ինտերնետային էջի և հաշվի օպերատորների միջոցով: Այս պահի դրությամբ հաշվի օպերատոր ընկերություններն են «Արարատբանկը», «Արդշինինվեստբանկը», «Հայբիզնեսբանկը», «Հայփոստը», «ՎՏԲ-Հայաստանբանկը» և «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ Հայաստանը»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

a>

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն